ԱՄՆ-ի Բոմոնտ քաղաքում (Տեխասի նահանգ) առնվազն 145 մարդ Է հուսպիտալացվել միջնակարգ դպրոցներից մեկում շմոլագազից թունավորումից հետո: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունվարի 28-ին այս մասին հայտնել են իշխանությունների ներկայացուցիչները: Նրանց տվյալներով՝ պարապմունքների ժամանակ մի քանի աշակերտներ ուշաթափվել են, մյուսները գլխապտույտ եւ սրտխառնոց են զգացել:

 

Տուժածներին, որոնց թվում եղել են ինչպես աշակերտներ, այնպես Էլ դպրոցի անձանկազմի անդամներ, տեղափոխել են հիվանդանոցներ: Նրանց կյանքին վտանգ չի սպառնում: Թունավորվածների մեծ մասն արդեն դուրս Է գրվել հիվանդանոցներից: Նախնական տվյալներով՝ արտահոսը տեղի Է ունեցել դպրոցում գտնվող գազային ջրաջեռուցիչներից մեկից, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: