Ռուսաստանի դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդևն ուսանողների հետ հանդիպման ժամանակ պատմել է, թե ինչպես կարելի է համառության միջոցով հասնել աղջկա սիրուն. գրում է ИТАР-ТАСС-ը:

Սիբիրի դաշնային համալսարանի ուսանողների հետ հանդիպման ժամանակ՝ սիրո տոնին ընդառաջ, Դմիտրի Մեդվեդևը խորհուրդ է տվել ուսանողներին:

«Ես իհարկե, ինչպես ցանկացած մարդ, շատ բան եմ տեսել և հուսով եմ՝ դեռ մի այդքան էլ կտեսնեմ: Մի բան վստահ կարող եմ ասել, որ երբ ուսանող ես և դեռևս երիտասարդ, ապա աշխարհում ամեն բան և նույնիսկ զգացմունքերը այլ կերպ ես գնահատում: Հենց այդ պատճառով ուսանողական տարիները լավագույնն են մեր կյանքում: Այս տարիներին պետք է ուղղակի համառություն ցուցաբերել: Ես սեփական փորձից ելնելով եմ ասում: Սիրո հարցում համառությունը միշտ իր պտուղներն է տալիս, եթե դու իրոք սիրում ես տվյալ անձնավորությանը: Սերը միշտ հաղթում է»,-ասել է ՌԴ վարչապետը: