Կահիրեի Վճռաբեկ դատարանը փետրվարի 3-ին չեղյալ է հայտարարել մահավճիռը Եգիպտոսի նախկին նախագահ Մուհամեդ Մուրսիի 149 կողմնակիցների համար, որը նրանց նկատմամբ կայացվել էր 2013 թվականի ամռանը տեղի ունեցած անկարգություններին մասնակցելու կապակցությամբ, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Sky News Arabia հեռուստաալիքին:

 

Դատարանը մոտ ժամանակներս կրկնական նիստ կանցկացնի այդ գործով, հաղորդել է ՏԱՍՍ-ը: