«Բուն Բարեկենդանի» տոնակատարություն, ինչպես նաև «Գյումրու ձմեռ» ամենամյա միջոցառումը փետրվարի 7-ին անցկացվեցին Գյումրու «Մայր Հայաստան» հուշահամալիրի տարածքում: Տոնակատարության բոլոր մասնակիցները Սուրբ պատարագից անմիջապես հետո երթով՝ դիամակավորված ու տիկ նիկներով շարժվեցին դեպի Մայր Հայաստանի հուշահամալիրի տարածք:
Բարեկենդանին թույլատրվում են չափավոր վայելքներ, խրախճանքներ, խաղեր եւ ուտեստներ' ի հետևություն Եղիային ուղղված հրեշտակի խոսքի. «Ելիր, կեր, որովհետև երկար ճանապարհ ես գնալու» (Թագ. 19:7)։ Այս խորհրդով էլ կազմակերպված էր տոնակատարությունը, որին մասնակցում էին քաղաքում գործող ձեռնարկությունների, հասարակական, մշակութային կառույցների, դպրոցների եւ բուհերի ներկայացուցիչները:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ երգ ու պար, խաղեր, բեմանականացում, մարզական մի շարք միջոցառումներ անցկացվեցին հուշահամալիրի տարածքում՝ տոնական տրամադրություն սփռելով ամենուր: Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասնյանը ողջունեց ու շնորհավորեց ներկաներին՝ մաղթելով բոլորին տոնական բարձր տրամադրություն ու ակտիվ մասնակցություն միջոցառումներին: Մարզական միջոցառումներից ու խաղ-մրցույթներից բացի, քաղաքի բոլոր դպրոցները փորձել էին ներկայանալ ճոխ հյուրասիրությամբ՝ ամեն մեկը յուրովի ներկայացնելով տոնի մասին իր պատկերացո ւմը: Այս անգամ եղանակը բարեհաճ էր ակտիվ հանգստի բոլոր սիրահարների համար և, օրն, իրոք տոնական էր։ Մարզական մրցույթների լավագույն մասնակիցները պարգևատրվեցին:
Միջոցառմանը մասնակցում էին թեմակալ առաջնորդ Միքայել Եպիսկոպոս Աջապահյանը, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը, փոխքաղաքապետեր Ռուբեն Սանոյանը, Վաղարշակ Մխիթարյանը, Շիրակի փոխմարզպետ Սեյրան Պետրոսյանը և այլք: