Ստամբուլում դիմակավորված անհայտ անձինք հարձակվել են Yeni Şafak և Yeni Akit կառավարամետ թերթերի գրասենյակների վրա՝ դրանց վրա նետելով մոլոտովյան կոկտեյլներ, ինչից հետո գնդակոծել են շենքը: Այս մասին հաղորդում է Hurriуet թերթը:

 

Հարձակումների հետևանքով տուժածներ չկան:

 

Խմբագրությունների շենքերում հրդեհ է բռնկվել, որն արագ մարվել է: