WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը խոսել է իր առաջիկա մենամարտի մասին:
«Ռամիրեսը ցանկանում է պատմության մեջ մնալ որպես առաջին մեքսիկացին, ով միջին քաշային կարգում աշխարհի չեմպիոն է դարձել: Բայց ես՝ լինելով հայ, ով բնակվում և մենամարտում է Գերմանիայում, երկու պատճառ ունեմ հաղթելու՝ հպարտություն և պատիվ: Այդ մենամարտին կմոտենամ հետևյալ մտքով. «Ավելի լավ է մեռնել ոտքի վրա, քան ապրել ծնկի եկած»: Դա կլինի կարիեայիս մեծագույն հաղթանակը»,- ասել է Աբրահամը՝ Խիլբերտո Ռամիրեսին հետ առաջիկա խաղի մասին:
«Ես Հոլիվուդում մենամարտել եմ Էդիսոն Միրանդայի, Դետրոյթում՝ Անդրե Դիրելի, Կարսոնում՝ Անդրե Ուորդի դեմ: Սակայն այն ժամանակ մեծ իրադարձության զգացողություն չունեի: Դրանցից հետո երազում էի այստեղ մենամարտ անցկացնելու մասին, և ապրիլի 9-ին, վերջապես, հնարավորություն ստացա ռինգը կիսել Մենի Պակյաոյի հետ»,- հավելել է բռնցքամարտիկը:
Հիշեցնենք, որ Արթուր Աբրահամն ապրիլի 9-ին Ռամիրեսի հետ կայանալիք մենամարտում պաշտպանելու է իր չեմպիոնական գոտին: Մենամարտը կլինի «MGM Grand Garden Arena» մարզահամալիրում, որտեղ կպայքարեն նաև Պակյաոն ու Բրեդլին: