Փետրվարի 14-ին Դիլիջանում կայացան համայնքի ղեկավարի ընտրություններ:

 

ԼՈւՐԵՐ.com-ը ԿԸՀ-ից տեղեկացավ, որ տեղի բնակիչները որպես իրենց համայնքի ղեկավար ընտրել են ՀՀԿ-ի կողմից առաջադրած թեկնածու, համայնքի նախկին ղեկավար Արմեն Սանթրոսյանին, ով հավաքել է 6797 ձայն:

 

Հաղթող թեկնածուի հետ ընտրություններում պայքարում էր անկուսակցական ինքնաառաջադրված Ժորա Սահաբալյանը, ով հավաքել է 4353 ձայն:

 

Գրանցվել է 6 անճշտության դեպք, 388 քվեաթերթիկ անվավեր է ճանաչվել:

 

Նշենք, որ ընդհանուր՝ 20 476 ընտրողից քվեարկությանը մասնակցել է 11 645-ը: