Օմբուդսմեն Կարեն Անդրեասյանի հրաժարականից հետո այդ պաշտոնում մի շարք թեկնածուների անուններ շրջանառվեցին: ԱԺ ՀՀԿ խմբակցությունը Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնի համար առաջադրել էր Արդարադատության փոխնախարար Արման Թաթոյանի թեկնածությունը: Մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը կարծում է՝ դեռ շուտ է քննադատել:ԼՈՒՐԵՐ.com-ի թղթակցի հարցին՝ ինչքանո՞վ կկարողանա Մարդու իրավունքների հանրապետական պաշտպանը երկրում զարգացնել այս ոլորտը, Ալավերդյանը պատասխանեց:
«Այնքանով, ինչքանով Արմեն Հարությունյանի նկատմամբ կասկածներ ունեիք, բայց նա կարողացավ: Ես չգիտեմ, դա մարդկային գործոն է: Նոր մտնող մարդու հանդեպ սկսում են կասկածներ ունենալ: Ինձ հասարակությունն ընդունում էր նորմալ հասարակական կազմակերպության նախագահ, հենց նշանակեցին Մարդու իրավունքների պաշտպան, առավոտ իմացա, որ ես դարձել եմ «ղարաբաղյան կլանի» անդամ: Ես ասում եմ՝ թույլ տվեք՝ այդ տղան մտնի իր գործի մեջ, փորձեք դրականորեն քննադատել: ՄԻՊ-ը մեր նման երկրներում չի կարող կայանալ առանց ԶԼՄ-ների աջակցության և ՀԿ-ների օժանդակության»:
Քրիստինա Աղալարյան