Էրդողանի կառավարությունը շատ վտանգավոր խաղ է վարում՝ Սիրայի հյուսիսում Ժողովրդական պաշտպանության զորքերից քրդական աշխարհազորի գնդակոծումը սկսելով, գրում է Al-Monitor-ը:
Պարբերականը նշում է, որ բացի քրդերին հասցված հարվածներից, Անկարան ռմբակոծել է Սիրիայի հետ սահմանակից Հաթայ նահանգից սիրիական բանակի դիրքերը: Թուրքիայի համար դժվարությունները կայանում են նրանում, որ ինչպես ԱՄՆ-ն, այնպես էլ Ռուսաստանն աջակցում են Ժողովրդական պաշտպանության զորքերին: Շարունակելով ռմբահարել քրդերին և ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենի նախազգուշացումից հետո՝ Անկարան իր համար բարձրացնում է ոչ պարտադիր հակամարտության հավանականությունը:
Նախկին դիվանագետ Ալի Թույգանը կարծում է, որ Անկարայի վերջին գործողությունները՝ Սիրիայում ի սկզբանե սխալ թուրքական քաղաքականության շարունակությունն են: «Բարդ կլինի նման միջոցով արդյունքի հասնել: Սխալ էր նաև թույլ տալ, որպեսզի ռուս-թուրքական հարաբերություններն այդքան վատթարանան», - նկատում է փորձագետը, ընդգծելով, որ Թուրքիայի համար գլխավոր վտանգը շարունակում է մնալ Սիրիայում Ռուսաստանի հետ հնարավոր բախումը: