ՀՀԿ ԳՄ նիստում քննարկվել է երկու հարց՝ փետրվարի 12-ին Սերժ Սարգսյանի ծրագրային ելույթի հետ կապված որոշակի հարցեր և ՀՅԴ-ի հետ կոալիցիոն հուշագրի ստորագրման վերաբերյալ հարցեր։

 

 

Մյուսշաբաթվա ընթացքում վերջնական կստորագրվի ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիան։

 

 

Այս մասին ՀՀԿ ԳՄ նիստից հետո հայտարարեց ՀՀԿ խոսնակ Էդուրադ Շարմազանովը։

 

 

«Կուսակցության գործադիր մարմնի ներկայացուցիչները քննարկել են տարբեր հարցեր։ ՀՅԴ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը ևս այդ հարցով խոսել է։ Որոշակի հարցերի վերջնական հստակեցումից հետո մյուս շաբաթ կունենանք քաղաքական համագործակցության հուշագիրը»,- ասաց Էդուարդ Շարմազանովը։

 

 

Վերջինս այն կարծիքին չէ, որ կոալիցիան ձգձգվում է, քանի որ դա զուտ պաշտոնների բաշխման հարց չէ։