WTA վարկանշային աղյուսակի 41-րդ հորիզոնականն զբաղեցնող Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստուհի Մարգարիտա Գասպարյանը մասնակցում է Քաթարի մայրաքաղաք Դոհայում անցկացվող Qatar Total Open մրցաշարին:
21-ամյա թենիսիստուհին մրցաշարի 1-ին փուլում 6:1, 6:1 հաշվով հաղթել է վարկանիշային աղյուսակի 14-րդ հորիզոնականը զբաղեցնող 23-ամյա չեխ թենիսիստուհի Կարոլինա Պլիշկովային:
Մրցաշարի 2-րդ փուլում Գասպարյանը կխաղա Անդրեա Պետկովիչի (Գերմանիա) հետ, ով WTA վարկանշային աղյուսակի 28-րդ հորիզոնականն է զբաղեցնում:
Փետրվարի 21-27-ը ընթացող մրցաշարի մրցանակային ֆոնդը գերազանցում է 2,5 մլն դոլարը: Մրցաշարի հաղթողը կստանա ավելի քան կես միլիոն դոլար եւ վարկանիշային 900 միավոր: