Ռուսաստանի և ԱՄՆ-ի համաձայնեցված գործողությունները կարող են արմատապես փոխել Սիրիայի ճգնաժամային իրադրությունը: Այս մասին Սիրիայի հարցով հատուկ ուղերձում հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
«Մեր բանակցողները փակ խորհրդակցությունների մի քանի փուլ են անցկացրել: Հաջողվել է հասնել կարևոր, կոնկրետ արդյունքի: 2016 թ. փետրվարի 27-ից՝ Դամասկոսի ժամանակով կեսգիշերին պայմանավորվածություն է ձեռք բերվել Սիրիայում ռազմական գործողությունների դադարեցման շուրջ»,- ասել է ռուսական պետության ղեկավարը:
Նրա խոսքով՝ ԱՄՆ-ի և Ռուսաստանի զինվորականները համաձայնեցնելու են, թե որ տարածքներում հրադադարի ռեժիմ կհաստատվի:
Պուտինը նշել է, որ երկու կողմերն էլ ներգրավված են այդ հարցի լուծման մեջ, մտադիր են Սիրիայում ժամանակավոր հրադադարի պահպանման մասին տեղեկատվությամբ փոխանակվել: