Իսպանիայի առաջնության շրջանակներում «Ատլետիկոյի» դեմ խաղից առաջ «Արքայական ակումբի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը նշել է, որ Մարսելոն վնասվածքի պատճառով չի մասնակցի հանդիպմանը, Պեպեն և Գարեթ Բեյլը դեռ խաղային մարզավիճակում չեն, իսկ մնացած ֆուտբոլիստների հետ ամեն բան կարգին է:

«Սա իմ առաջին մադրիդյան դերբին է՝ գլխավոր մարզչի պաշտոնում և ինձ համար կարևոր է, որ թիմը լավ հանդես գա: Բավականին լավ ենք պատրաստվել նախորդ շաբաթվա ընթացքում և պատրաստ ենք ցուցադրել մեր հնարավորությունները: Այո սա դերբի է, սակայն այս խաղը բոլոր մյուս խաղերի նման հերթական հանդիպումն է»,- Զիդանի խոսքը մեջբերում է իսպանական մամուլը:

Նշենք, որ հանդիպումը տեղի կունենա այսօր՝ Երևանի ժամանակով 19:00-ին: