«Երկու օդաչուի պատճառով Ռուսաստանը կորցրեց Թուրքիային»: Հավատացե՛ք՝ ոչ բոլորը կարող են այդպիսի խոսքեր արտաբերել: Ստիպել ինչ-որ մեկին նման բան ասել՝ կարող է միայն մտածողությունը, որը «մարմնավորում» է ամեն ինչ, այդ թվում՝ նաև մարդուն: Այո, դա իսկապես մտածողության հետ խնդիր է: Մենք տեսնում ենք, որ քաղաքական ֆիգուրները, որոնք, ընդհանուր առմամբ, հայտնի են մեզ որպես իսլամիստներ, այս հարցում ունեն ընդհանուր հռետորաբանություն: Դա չի կարող պատահական լինել: Դատելով այն բանից, որ Նաբի Ավջը անունով մի մարդ (Թուրքիայի ազգային կրթության նախարար- խմբ.) կարող է ասել, որ ուսուցիչները, ովքեր չեն կարող նշանակում ստանալ, ինքնասպան են լինում՝ «ուշադրություն» գրավելու համար, և միևնույն ժամանակ հարգանքի ոչ մի նշույլ չի տածում զոհերի հիշատակի և նրանց հարազատների նկատմամբ՝ դա, իհարկե, պատահականություն չէ: Դա մտածելակերպ է, գրում է թուրքական «Birgün» պարբերականը:

 

Այս մտածողությունը, որը հիմնված է նման անխիղճ գնահատումների վրա, մարդուն՝ կրոնական տեսանկյունից դիտարկում է որպես մի ողորմելի, ոչինչ չիմացող էակի: Չնայած գնահատող դատողության ձևավորմանը՝ «մարդը՝ լավագույնն է բոլոր արարածներից», դա չի խոսում այն մասին, որ անձը կարևոր է կրոնի տեսանկյունից: Իսկ դիրքորոշումը, ինչպիսին նահատակությունն է ու կյանքից հեշտությամբ հրաժարվելու պատրաստակամությունը, մեկ անգամ ևս ցույց է տալիս, որ այս աշխարհի չափանիշներով՝ մարդը «նշանակալի» չէ:

 

Ռեջեփն ու Նաբին ներկայացնում են այն մտածելակերպը, որը մարդուն հենց այս կերպ է ընկալում: Հետևաբար իրենց գնահատականներում կա կրոն, բայց ոչ՝ մարդկայնություն:

 

Այն փաստը, որ պարոն Ռեջեփը դիվանագիտության բոլորովին այլ ըմբռնում ունի, մեզ առանց այն էլ հայտնի է: Նրան բնորոշ է անկեղծ զարմանք հայտնելը, որը, օրինակ, նկատելի էր Ռուսաստանի հետ վիճաբանության ժամանակ լրագրողներից մեկի հետ զրույցում. «Չնայած Վլադիմիր Պուտինն ասել է, որ ես պինդ տղամարդ եմ»: Այս տարակուսանքը պայմանավորված է Պուտինի կողմից հետևյալ խոսքերի ակնկալիքով. «Ռեջեփը պինդ տղամարդ է, այնպես որ, ես կհրաժարվեմ շահերից, կամ իմ երկրի պատվից»: Դա աներևակայելի է:

 

Պարոն Ռեջեփը նրանցից մեկն է, ովքեր ցուցադրաբար փոխում են դիվանագիտության մեջ բոլորի կողմից ընդունված միտումներն ու սահմանված նորմերը, և, հետևաբար, չի տեսնում նրբանկատության բացակայության խնդիրը: Դրա համար ընտրողները պաշտում են նրան: Միայն նրանք են հետաքրքրում Էրդողանին: Հետևաբար, կարևոր չէ, թե ինչ է մտածում աշխարհը: