Այսօր' մարտի 3-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:00–ի սահմաններում ոստիկանության Ավանի բաժանմունք ահազանգ է ստացվել, որ Ավան Առինջ 1-ին միկրոշրջան 3/9 շենքին հարակից' ապակիների արտադրության տարածքում, երիտասարդ տղայի դի կա:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, օպերատիվորեն ժամանել է ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խումբը' բաժնի պետ Արմեն Վաթյանի գլխավորությամբ: Այս պահին տեղում աշխատում է ոստիկանության Ավանի բաժանմունքի օպերատիվ խումբը' բաժանմունքի պետ Ալեքսանդր Աղաջանյանի գլխավորությամբ: Արդեն ժամանել է դատական բժիշկը:
Դեպքի մասին տեղեկությունը փոխանցվել է Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Ավան և Նոր Նորք քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումը' ավագ քննիչ Արմեն Մուշեղյանի գլխավորությամբ: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզել են, որ մահացածը հադիսանում է նշված շենքի բնակիչ, 18-ամյա Ա. Ա.-ն: Օպերատիվորեն ժամանել է նաև դի տեղափոխող բրիգադը:
Մանրամասները՝ shamshyan.com-ում