Իսպանիայի առաջնության 28-րդ տուրում «Էյբարի» դեմ խաղում, ինչպես արդեն տեղեկացրել ենք, Լիոնել Մեսսին դարձել է դուբլի հեղինակ:
Այս գոլերի շնորհիվ Արգենտինայի հավաքականի առաջատարը դարձավ Պրիմերայի միակ խաղացողը, ով 20 և ավելի գոլ է հեղինակել առաջնության 8 մրցաշրջանում:
Արգենտինացուն հաջորդում է «Ռեալի» ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուն, ով 20 և ավելի գոլի հեղինակ է դարձել 7 մրցաշրջանում:
6-ական մրցաշրջանում նման արդյունք են գրանցել Ալֆրեդո Դի Ստեֆանոն, Ֆերենց Պուշկաշը, Կինին և Տելմո Սարան: