armnoc.am 
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի անդամ, Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր Կարապետ Չալյանը ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում կիսվել է Եվրոպայի առաջնությունից ստացած տպավորություններով և խոսել գոտեմարտերի մասին:

-Շնորհավորում եմ նախ մեծահասակների Եվրոպայի առաջնությունում քո նորամուտի և նվաճած բրոնզե մեդալի կապակցությամբ: Պատմիր խնդրում եմ անցկացրածդ գոտեմարտերի մասին:

-Շնորհակալ եմ: Լավ էի սկսել գոտեմարտերս, երկու հաղթանակ տարա, սակայն պարտվեցի վրացի ըմբիշին՝ թույլ տալով սխալ, որը և պարտությանս միակ պատճառը եղավ: Չէի սպասոմ, որ նա այդպիսի հնարք կկիրառի:

-Նախկինում մրցե՞լ էիր վրացի ըմբիշի հետ:

-Ոչ, առաջին անգամ ենք հանդիպում, կարող եմ ասել, եթե այդ հնարքը չլիներ, որից ես չկարողացա դուրս գալ, գոտեմարտն այլ ընթացք կունենար:

-Բրոնզե մեդալի համար պայքարում սովորականից ավելի ագրեսիվ էիր գոտեմարտում: Պատճառը այն էր, որ մրցակիցդ ադրբեջացի էր, թե մեդալ նվաճելուդ ցանկությունն էր շատ մեծ:

-Բնականաբար, երբ ադրբեջանցի մարզիկի դեմ եմ գոտեմարտում, հաղթելու ցանկությունս կրկնապատկվում է, բացի այդ շատ էի ցանկանում մեծահասակների առաջին Եվրոպայի առաջնությունում մեդալ նվաճել: