ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանն մարտի 14-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Լեհաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Եժի Մարեկ Նովակովսկուն: Ողջունելով հյուրին՝ ոստիկանության պետը ներկայացրել է Հայաստանի ոստիկանությունում ընթացող բարեփոխումների արդյունքները և այդ շրջանակում կարևորել է երկ ու երկրների իրավապահ կառույցների ավանդական կապերը՝ նշելով, որ փոխգործակցության ծրագրերն իրագործվում են ողջ ծավալով:
Դեսպան Նովակովսկին շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և, բարձր գնահատելով գոծընկերության մակարդակը, համոզմունք հայտնել, որ համատեղ աշխատանքը կշարունակվի ու կխորանա նաև երկու երկրների ավանդական գործակցության ընդլայնման շնորհիվ:
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից, Վլադիմիր Գասպարյանը կարևորել է երկու երկրների ոստիկանական կառույցների հարաբերությունների խորացումը հատկապես փորձի փոխանակման և իրավապահ գործունեության կատարելագործման ուղղությամբ և հավաստել այդ ուղղությամբ ծրագրերի իրականացման՝ Հայաստանի ոստիկանության պատրաստակամությունը:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր ևս: