«Եկեք չմոռանանք՝ ով ով է: Վարդան Օսկանյանը, եթե նույնիսկ կուսակցություն բացի և որոշի նոտարով փոխել իր անուն-ազգանունը, չի նշանակում, որ ինքը Վարդան Oսկանյանը չէ, ով 2008 թվականի մարտի 1-ին մահվան դատավճիռներ էր հրապարակում Բաղրամյան 26-ում:
ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի տեղեկացմամբ՝ այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Նիկոլ Փաշինյանը՝ արձագանքելով ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի այն հայտարարությանը, թե իր կուսակցության օրակարգում լինելու է Մարտի մեկի բացահայտումը:
«Երբ ես ասում եմ՝ ոչ ոք չի մոռացվել, ոչինչ մի մոռացվել, դա չի նշանակում, որ Վարդան Օսկանյանը, Արթուր Բաղդասարյանը, Սերժ Սարգսյանը, Հովիկ Աբրահամյանը, Տիգրան Թորոսյանը, Ռոբերտ Քոչարյանը, որևէ մեկը չի մոռացվել: Ես ինքս ինձ համար բացառում եմ որևէ համագործակցության ձև՝ Մարտի 1-ի ոճրագործների և նրանց սպասարկուների հետ: Օսկանյանին ես շատ ուղիղ դասում եմ և առաջին և երկրորդ խմբում»,- ասաց Փաշինյանը: