Ռուսաստանում «Սիբիրի» և Արմավիրի «Տորպեդոյի» միջև 26-րդ տուրի հանդիպումը սկանդալային ավարտ է ունեցել:
Երկրորդ խաղակեսում մրցավարը դաշտի տերերի դարպասին երեք 11 մետրանոց է նշանակել, երկուսը դիպուկ է իրացվել: Դրանից հետո, «Տորպեդոյի» ֆուտբոլիստի կոպիտ խաղի արդյունքում մասսակայան ծեծկռտուք է սկսվել երկու թիմերի միջև, իրարանցմանը մասնակցել են նաև թիմերի պահեստային խաղացողները, ֆուտբոլիստներին հանգստացնելու են շտապել մարզիկները: Արդյունքում մրցավարը երեք խաղացողի հեռացրել է դաշտից և ազդարարել խաղի ավարտը:
Հանդիպումն ավարտվել է 2:2 հաշվով: