Սիրիայից Ռուսաստանի օդատիեզերական ուժերի խմբավորման հիմնական մասի դուրսբերման առնչությամբ ահաբեկիչների դեմ սիրիական բանակի կրակային օժանդակման խնդիրները, հավանաբար, կդրվեն ռուսական Կա-52 «Ալիգատոր» և Մի-28 «Նոչնոյ օխոտնիկ» նոր մարտական ուղղաթիռների վրա, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Ինտերֆաքս»-ին:

 

 

Այն մասին, որ այդ մարտական մեքենաները համալրել են Սիրիայում օդատիեզերական ուժերի ավիացիոն խմբավորումը, վկայում են ռուսական և արտասահմանյան զանգվածային լրատվամիջոցների տեսանյութերը:

 

 

Ոչ պաշտոնական տեղեկատվությամբ՝ Կա-52 «Ալիգատոր» և Մի-28 «Նոչնոյ օխոտնիկ» մի քանի մարտական ուղղաթիռներ Սիրիա են հասցվել ռազմափոխադրական օդուժի ինքնաթիռներով:

 

 

Մի-28 «Նոչնոյ օխոտնիկ» և Կա-52 «Ալիգատոր» հարվածային ուղղաթիռները նախատեսված են հակառակորդի տանկերի, զրահապատ և ոչ զրահապատ մարտական տեխնիկայի, կենդանի ուժի և ուղղաթիռների ոչնչացման համար՝ ցանկացած եղանակային պայմաններում և օրվա ցանկացած ժամանակ: