Ինչպես տեղեկացրել էինք, «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի անդամները հավաքից հետո պատրաստվում էին երթ անել։ Նրանք հայտարարեցին, որ երթուղին լինելու է դեպի Բաղրամյան, այնուհետև Դեմիրճյան փողոց։ Սակայն ոտիկանները թույլ չեն տալիս անգամ Ազատության հրապարակից դուրս գալ։ Ակցիայի մասնակիցները սուլում են և պահանջում բացել իրենց ճանապարհը։ Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը հայտարարեց, որ հավաքի մասնակիցները խախտում են օրենքը՝ նախապես հայտարարված է եղել այլ երթուղի։ Մանրամասները առաջիկայում։