Ռուսաստանի Դոնի Ռոստով քաղաքի օդանավակայանում այսօր՝ տեղի ժամանակով 03։50-ին վթարի է ենթարկվել FlyDubai ավիաընկերությանը պատկանող Boeing 737-800 ուղևորատար ինքնաթիռը, ինչի հետևանքով զոհվել են բոլոր 55 ուղևորները և անձնակազմի 6 անդամները, հայտնում է ՌԻԱ «Նովոստին»:

 

Վթարը տեղի է ունեցել վայրէջքի ժամանակ, երբ ինքնաթիռը չի կարողացել վայրէջք կատարել թռիչքուղու վրա և ընկել է դրանից 50-100 հեռավորության վրա, ինչի հետևանքով ինքնաթիռը մի քանի մասի է բաժանվել և հրդեհվել։

 

Առայժմ հայտնի չէ, թե որն է եղել վթարի պատճառը, թեև որպես պատճառներ դիտարկվում են վատ տեսանելիությունը և ուժեղ քամիները։

 

Կիրակի Ռոստովում կհայտարարվի սգո օր։