Բրյուսելի մետրոյում երրորդ պայթյուն է տեղի ունեցել: Այս մասին հաղորդում է RBTF հեռուստաալիքը:

 

Բելգիայի իշխանությունները նշել են, որ Բրյուսելի մետրոպոլիտենի բոլոր կայարանները փակ են ահաբեկչական սպառնալիքի պատճառով: Բոլոր մարդիկ տարհանվել են:

 

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Բրյուսելի մետրոպոլիտենի երկու կայարաններում պայթյուններ են որոտացել, կան զոհեր: Ականատեսները պնդում են, որ մի քանի մարդիկ շարունակում են պառկած մնալ հատակին:

 

Ահաբեկչական հարձակումներ են տեղի ունեցել «Մալբեկ» և «Շուման» կայարաններում, որոնք տեղակայված են Եվրոպական հանձնաժողովի և ԵՄ խորհրդի շենքերին կից: Երկրում ահաբեկչական սպառնալիքի մակարդակը բարձրացվել է առավելագույն՝ չորրորդ մակարդակի: Ավելի վաղ, մի քանի պայթյուն է որոտացել Բրյուսելի օդանավակայանում: Ըստ վերջին տվյալների՝ 17 մարդ է զոհվել, առնվազն 30 մարդ՝ վիրավորվել է: