Այս տարվա հունվար ամսին մեր երկրում բացվեց ևս մեկ տուրիստական ընկերություն, որն իր հետ հայաստանյան շուկա բերեց նոր որակ, նոր առաջարկներ և նոր հնարավորություններ՝ Հայաստանից դուրս հանգիստն անցկացնելու համար:
«Մերրի տուր». ահա այսպես է կոչվում տուրիստական ընկերությունը, որն իր շուրջ է համախմբել Հայաստանում գործող և տարիների աշխատանքային փորձ ունեցող մասնագետներին:
Հետաքրքրական է հատկապես այն, որ ընկերության սեփականատերը վրացուհի է, ունի հայկական արմատներ, ինչն էլ իրեն «կանչել է» հայրենի հողում ապրելու և աշխատելու:
ԼՈւՐԵՐ.com-ի թղթակիցը զրուցել է տուրիստական այս ընկերության սեփականատեր Մերի Նիկոլաիշվիլիի հետ, ով մեզ պատմել է իրենց առաջարկների և առավելությունների մասին, ինչն էլ հատկապես հետաքրքրում է Հայաստանից դուրս հանգիստը կազմակերպել ցանկացող հայ զբոսաշրջիկին:
- Մերի, մեր երկրում բավականին շատ տուրիստական ընկերություններ կան, ո՞րն է Ձեր ընկերության նոր խոսքն այս ասպարեզում:
- Մեր ընկերության առավելությունն այն է, որ ամբողջ թիմը պրոֆեսիոնալներ են, մեր աշխատակիցներն այս ոլորտում են ավելին քան տասը տարի և այդ տարիների ընթացքում բավականին օգտակար և անհրաժեշտ փորձ են ձեռք բերել: Դա բավականին կարևոր է, որպեսզի զբոսաշրջիկը զգա, որ իր ուղևորությունն ապահով ձեռքերում է:
Մեր առավելություններից մեկն էլ այն է, և ինձ թվում է ամենակարևորը, որ մենք առաջարկում ենք այնպիսի ուղղություններ, որոնք դարձնում են տուրիստի ուղևորությունը անմոռանալի և հետաքրքիր:
«Մերրի տուր»-ը չարթերային թռիչքների վրա ունի հավատարմագրված տեղեր դեպի Հունաստան՝ Հալկիդիկի /Սալոնիկի/, Կրետե/Հերակլիոն/, Սիցիլիա/ Կատանիա/, Վենեցիա, Ռոդոս կղզի, Բարսելոնա: Հավատարմագրված տեղերը դա այն է, որ մենք նախապես գնել ենք ինքնաթիռում այդ տեղերը, և առաջարկում ենք կայուն գնային համակարգ:
Նշեմ նաև, որ նախատեսվում է ամեն տարի թարմացնել ուղղությունները և հարմարեցնել պահանջարկին:
Սովորաբար, չարթերով ավելի հանգիստ է, դա կրճատում է քո թռիչքի ժամանակը, հարմարավետ է, հատկապես ընտանեկան հանգիստի համար:
- Ամբողջ աշխարհում զբոսաշրջիկների համար ամենապահանջված հանգիստը կրուիզներն են, որից հայերը համեմատաբար քիչ են օգտվում, հավանաբար տուրիստական ընկերությունները կա՛մ նման առաջարկներ չունեն, կա՛մ թանկ են, կա՛մ էլ քիչ տեղեկացված: Այս ուղղությամբ Ձեր ընկերությունը զարգացա՞ծ է, Դուք կազմակերպո՞ւմ եք հանգստի այդ ձևը:
- Այո, մենք մեր աշխատանքը կենտրոնացրել ենք նաև կրուիզներ կազմակերպելու ուղղությամբ: Չկա այնպիսի ուղղություն, որ տուրիստը ցանկանա, և մենք չկարողանանք կազմակերպել և առաջարկել:
Կրուիզն իրենից ներկայացնում է 4-5 աստղանի լայներներ. դրանք փոքրիկ քաղաքներ են, այսինքն՝ ամեն ինչ կա նավի վրա՝ կինոթատրոն, համերգասրահ, ռեստորաններ, գեղեցկության սրահներ, նավերի վրա կան փոքրիկ ջրաշխարհներ, ակվատեկներ, այն ամենը, ինչ անհրաժեշտ է զբոսաշրջիկին: Սա մեծ հնարավորություն է տալիս նրանց միանգամից մի քանի երկիր տեսնելու՝ առանց գնացքներից, ինքնաթիռիներից օգտվելու: Կրուիզները հարմար են նրանով, որ առաջարկում են բարձր որակ և մատչելի գին: Օրինակ կան 8 օրյա կրուիզներ, որի արժեքը մեկ անձի համար կազմում է մոտավորապես 650-700 եվրոյին համարժեք դրամ, և երբեմն մինչև 70 % զեղչեր են լինում:
- Խնդրում եմ ասեք նաև, ո՞ւր գնալ հանգստանալու:
- Վերջին շրջանում շատ են զբոսաշրջիկները հետաքրքվում Կուբայով և Դոմինիկայով:
Այս երկու երկրների վիզա ստանալու համար պետք է դիմել Մոսկվայում տվյալ երկրի դեսպանատուն: «Մերրի տուր»-ը հավատարմագրված է վերը նշված դեսպանատներում, և առաջարկում է իր ծառայությունը ինչպես տուրիստներին, այնպես էլ մյուս տուրիստական գործակալություններին վիզայի աջակցության հարցում: Ունենք վստահելի գործընկերներ և՛ Կուբայում, և՛ Դոմինիկայում:
Մեր ընկերությունն առաջարկում է հատուկ գին՝ այնպիսի գեղեցիկ և տեսարժան երկրների համար, ինչպիսիք են Չեխիան, Ավստրիան, Գերմանիան, Մեծ Բրիտանիան, Դոմինիկյան Հանրապետությունը, Կուբան, Մալդիվյան կղզիները, Ինդոնեզիան:
Այնպես որ, եթե զբոսաշրջիկը ցանկանում է լինել այն երկրում, որի մասին ինքը միայն լսել է, մենք կտանք այդ հնարավորությունը և նոր աշխարհներ կբացահայտենք հայ զբոսասերների համար:
Իրականում աշխարհը գեղեցիկ է, և բարիքներից օգտվելը ոչ միշտ է անհասանելի, այնպես որ՝ պետք չէ նստել ու երազել, այլ պետք է գործել ու փորձել:
Հերթը Ձերն է' ընտրելու ամենացանկալի երկիրը, իսկ մենք կկազմակերպենք Ձեր անմոռանալի հանգիստը: