ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ մարտի 24-ին ահազանգ է ստացվել այն մասին, որ Մաշտոցի պողոտայում տեղի ունեցած բողոքի ակցիայի մի շարք մասնակիցներ բերման են ենթարկվել Ոստիկանության Կենտրոնականի բաժին:

 

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի արագ արձագանքման վարչության աշխատակիցներն անմիջապես այցելել և առանձնազրույց ունեցել բերման ենթարկված բոլոր քաղաքացիների հետ: Ոստիկանության աշխատակիցների հետ հանդիպումից հետո բերման ենթարկվածները հնարավորություն են ունեցել նաև հանդիպելու իրենց տեսակցության եկած փաստաբանին:

 

Պաշտպանի ներկայացուցիչներն այցելել են նաև «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, ուր տեղափոխվել էր Ռուզաննա Եղնուկյանը:

 

Այցելությունների ընթացքում ձեռք բերված տեղեկությունների հիման վրա իրավասու մարմիններից պահանջվել են համապատասխան պարզաբանումներ: