Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարել է ռուս-թուրքական համագործակցությունը վերականգնելու անհրաժեշտության մասին՝ տարածաշրջանային խնդիրները լուծելու համար:
«Ցավոք, նոյեմբերի 24-ից հետո մենք ապրում ենք Ռուսաստանի հետ հարաբերությունների դժվար շրջան: ԽՍՀՄ-ի փլուզումից հետո դրանք շատ լավ զարգանում էին, բայց դրանք սկսեցին վատանալ դեռևս մինչև ինքնաթիռի հետ կապված միջադեպը՝ Ռուսաստանի ղեկավարության կողմից վերջին տարիներին իրականացվող քաղաքականության պատճառով: Չնայած Մոսկվայի կտրուկ արձագանքին, որը դժվար է մեզ հասկանալ՝ տարածաշրջանային խնդիրներն անհրաժեշտություն են դարձնում վերականգել մեր համագործակցությունը, քանի որ Թուրքիան և Ռուսաստանը կարևոր երկրներ են այս տարածաշրջանում: Սպասում ենք, որ ռուս գործընկերները կհասկանան դա և կգնահատեն այդ անհրաժեշտությունը», - հայտարարել է Էրդողանը՝ Վաշինգտոնում: