Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 20-րդ տուրում «Արարատը» հոյւրընկալեց «Շիրակին»: Հանդիպումն ավարտվեց 1:1 հաշվով: Երկու գոլերն էլ խփվեցին երկրորդ խաղակեսում:

Նախ 70-րդ րոպեին Դրիսա Դիարասուբան հաշվի մեջ առաջ մղեց Գյումրիի թիմին, ապա 88-րդ րոպեին Բրայան դե լա Ֆուենտեն հավասարեցրեց հաշիվը:

Քիչ հետո կսկսվի նաև «Ալաշկերտ» - «Միկա» հանդիպումը:

Լուսանկարը՝ «Շիրակի» ֆեյսբուքյան էջից