Մոսկվայի կենտրոնում այրվում է Ռուսաստանի պաշտպանության նախարարության շենքը, հայտնում է LifeNews-ը:

 

Կրակը բռնկվել է Զնամենկա փողոցի թիվ 19 շենքում: Ըստ ականատեսների, շենքից դուրս է գալիս խիտ սև ծուխ:

 

Տեղում գործում են հրշեջ ջոկատները: Իրականացվում է արտակարգ պատահարի գոտում գտնվող մարդկանց տարհանում: