Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 19-րդ տուրում այսօր տեղի ունեցավ հերթական հանդիպումը։
Գյումրիի «Շիրակը» տնային խաղում 3։1 հաշվով հաղթեց «Բանանցին»։
Գյումրեցիների կազմում աչքի ընկան Կոնան Կուակուն (33'), Միլոշ Ստամենկովիչը (45') և Վիուլեն Այվազյանը (90՛)
Հյուրերի միակ գոլը խփեց Պետրոս Ավետիսյանը (49'):
Նշենք, որ «Բանանցի» կազմում 70-րդ րոպեին հեռացվեց Վահագն Այվազյանը' երկորդ դեղինը ստանալու պատճառով։