Թեհրանի «Ալիք» օրաթերթի գլխավոր խմբագիր Դերենիկ Մելիքյանը հրապարակել է հոդված «Զօրաշարժւեցինք դարձեալ Արցախով» խորագրով՝ նշելով, որ վերջին գործողություններով արյունարբու թշնամին ցանկանում է կոտրել «Հայաստան-Արցախ-Սփյուռք» եռամիասնությունը: «Արմենպրես»-ը ներկայացնում է հոդվածն ամբողջությամբ:

 

«Հայոց համընդհանուր պահանջատիրութեան 100-րդ հանգրւանով շեշտակիօրէն նւիրականացւած Եռամիասնութեան՝ «Հայաստան-Արցախ-Սփիւռք»-ի առանցքը հանդիսացող արծւաբոյն Արցախը զօրաշարժի է ենթարկել ողջ հայաշխարհին: Արիւնարբու եւ կամազուրկ թշնամին ուզում է կոտրել նոյն այդ Եռամիասնութեան ողնաշարը:

 

Թշնամին յոյս է կապել.

 

1-Ռուսաստանից ձեռք բերւած՝ նաւթադոլարային միլիարդանոց զէնքերին,

2-Իր աւագ ու ԴԱԷՇ-ի կնքահայր՝ Թուրքիայի զինական, քարոզչական, քաղաքական ու դիւանագիտական աջակցութիւններին,

3-Եւ առանձնայատուկ կերպով՝ իսրայէլա-սիոնիստական արտադրութեան անօդաչու կոչւող DRONE-ներին... (ի դէպ, նոյն այդ անօդաչու գիշատիչ թռչուն-սարքերից աւելի քան 10-ին խորտակել են Արցախի մեր սրատես արծիւներ հերոս զինւորները):

 

-Մեր Համազգային զօրաշարժի գաղափարային-արժէքային խորհրդանիշը հանդիսացող Ապրիլ ամսւան է մեր դէմ յարձակւել պատեհապաշտ թշնամին...

 

-Հայաստանի ու Արցախի Հանրապետութիւնների 25-րդ փառապանծ ամեակին է ուզում ծունկի բերել մեզ, երիցս բթամիտ թուրք-թաթարը...:

 

Ռուսական զէնքով ու թուրք-սիոնական ռազմա-քաղաքական աջակցութեամբ ոսոխների ոտնձգութեանը հայաշխարհը վճռել է դիմակայել տաս միլիոնանոց համաժողովրդական բանակով: Եւ դեռ քանակական ամէն կարգի ուժերից առաւել ոգեղէն կամքի անպարտելի ուժականութեամբ...»: