Բոլոր բռնակալները բաժանվում են երեք տեսակի, գրում է Ottawa Citizen-ը. նրանք, ովքեր ընկած են իշխանության ու հարստության հետևից, ովքեր իրենց բարեփոխիչներ են համարում, և ովքեր ապագայում ցանկանում են իդեալական հասարակություն ստեղծել: Եվ Վլադիմիր Պուտինը համատեղում է այդ բոլոր երեք տեսակները:
Պարբերականը նշում է, որ գաղափարախոսությունների հետ վերադարձել են նաև բռնակալները, և այժմ մենք «տագնապալի բռնատիրական ռեժիմների և շարժումների ուժի» ականատեսն ենք, մեջբերում է հոդվածի հեղինակը քաղաքագետ Ուոլեր Նյուելլին:
Նա բոլոր բռնապետերին երեք տեսակի է բաժանում: Առաջինների նպատակն իշխանությունն ու հարստացումն է: Իր կարծիքով՝ նմաններից են եղել Ներոնը և Հոսնի Մուբարաքը: Երկրորդ տեսակը՝ բռնակալներ, որոնք իրենց բարեփոխիչներ էին համարում, և ցանկանում էին «կարգուկանոն հաստատել այս քաոսային աշխարհում՝ ի շահ մարդկության»: Որպես օրինակ, քաղաքագետը բերում է այնպիսի գործիչների, ինչպիսիք են Հուլիոս Կեսարն ու Նապոլեոնը:
Ժամանակակից աշխարհում հայտնվել են «ուտոպիական բռնակալներ», գրում է Նյուելլը: Նրանք կարծում են, որ կարող են ապագայում իդեալական հասարակություն ստեղծել, սակայն այդ «ապագայի կատարյալ ներդաշնակության համար» նրանք իրականացնում են զանգվածային սպանություններ, ցեղասպանություն և ներկայում պատերազմներ են մղում: Նման բռնակալների օրինակ են Ստալինը, Հիտլերը և Մաո Ցզեդունը:
Ottawa Citizen-ը գրում է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը համատեղում է բոլոր երեք տիպի հատկանիշները՝ «բարեփոխիչ-ավազակապետ՝ ուտոպիստի խառնուրդով»: