Թուրքիայի Սամսոն քաղաքում ընթացող Եվրոպա աշխարհամասի օլիմպիական վարկանիշային մրցաշարում քիչ առաջ 49 կգ քաշային, գյումրեցի Արթուր Հովհաննիսյանը հաղթեց Իտալիան ներկայացնող Մանուել Կապային և դուրս եկավ եզրափակիչ՝ միաժամանակ ապահովելով բռնցքամարտի Հայաստանի հավաքականի առաջին օլիմպիական ուղեգիրը:
Հայաստանի ներկայացուցիչներից այսօր ևս 4 հոգի կպայքարեն օլիմպիական ուղեգրերի համար: Այս մասին տեղեկացնում է ՀԲՖ-ի մամուլի ծառայությունը: