Ստամբուլի Metroport առևտրի կենտրոնում կրակոցներ են հնչել, տեղեկացնում է «Հուրիեթ» պարբերականը:

 

Պաշտոնաթող ոստիկանն իր փեսայի հետ առևտրի կենտրոնի սրճարաններից մեկում նստած զրուցել են, ինչի ընթացքում նրանց միջև վեճ է բռնկվել:

 

Նախկին ոստիկանը հանել է իր զենքն ու կրակել փեսայի վրա: Նշվում է, որ վեճի պատճառը եղել է փեսայի կողմից նախկին ոստիկանի աղջկանից բաժանվելու մտադրությունը: