Գերմանիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակչում Մյունխենի «Բավարիան» տնային խաղում 2:0 հաշվով հաղթեց «Վերդերին»:

Մյունխենցիների կազմում դուբլի հեղինակ դարձավ Թոմաս Մյուլերը: Ֆուտբոլիստը աչքի ընկավ 30-րդ և 70-րդ րոպեներին:

Արդյունքում Գվարդիոլայի թիմը դուրս եկավ եզրափակիչ: