Գերմանիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակչում «Հերտայի» դեմ խաղում հեղինակած գոլի շնորհիվ Դորտմունդի «Բորուսիայի» և Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը գլխավորում է ռմբարկուների ցանկը: Կիսապաշտպանն իր ակտիվում ունի 5 գոլ: Մխիթարյանին մեկ գոլով զիջում են Նիլս Պետերսենը, Լարս Շտինդլը, Չիչարիտոն և Թոմաս Մյուլլերը:
Մխիթարյանն առաջատար է նաև գոլ+փոխանցում համակարգում՝ հինգ խաղ, հինգ գոլ և երկու արդյունավետ փոխանցում: Այս ցուցանիշով Մխիթարյանին հաջորդում է Թոմաս Մյուլլերը'չորս խաղ, չորս գոլ և երեք արդյունավետ փոխանցում: