Երեկ ուշ երեկոյան Երևանի Հալաբյան փողոցում տեղի ունեցած ավտոբուսի պայթյունի հետևանքով «Արմենիա» բժշկական կենտրոն տեղափոխված 7 ուղևորների վիճակը գնահատվում է ծանր։ Այս մասին բժշկական կենտրոնում լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը։ 

 

Նախարարի խոսքով՝ բժշկական կենտրոն է տեղափոխվել 7 ուղևոր, որոնցից երկուսի վիճակը գնահատվել է ծայրահեղ ծանր։ Երկու երիտասարդի վիճակը, որը գնահատվել էր ծայրահեղ ծանր, այս պահին կայուն ծանր է, նրանց տեղափոխել են համապատասխան կլինիկա։ 

 

«Մեկ ուղևոր կտեղափոխվի ականջաբանության բաժանմունք՝ հաշվի առնելով, որ կա նաև թաղանթների վնասվածք։ 14 տարեկան աղջնակի մոտ եղել են քերծվածքներ, լուրջ վնասվածքներ չկան։ Իսկ հղի կնոջ և պտղի կյանքին այս պահին վտանգ չի սպառնում»,- ասաց նախարարը։ Իսկ ավտոբուսի վարորդի առողջական վիճակի մասին նախարար Մուրադյանը տեղեկություն չհայտնեց։ 

 

Մանրամասները՝ ԼՈՒՐԵՐ.com-ի տեսանյութում։