Ադրբեջանական կողմը թիրախավորում է խաղաղ բնակավայրերը՝ հարվածելով նաև քաղաքներին: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
«Գիշերը բավական լարված է եղել, ադրբեջանական կողմը հրետակոծել է ու կրակել է բավական շատ, մոտ 550 հրետանային արկ: Հակառակորդը թիրախավորել է բնակավայրերը, հատվածներ, որտեղ ապրում է խաղաղ բնակչությունը: Ըստ էության, խփում են քաղաքներին, մասնավորապես, Մարտակերտ քաղաքին են հարվածել: Այս հարցը պետք է բարձրացնել Կարմիր խաչի միջազգային կոմիտեում, այլ միջազգային կազմակերպություններում: Ընդգծում եմ՝ Ադրբեջանը թիրախավորում է խաղաղ բնակչությանը»,- ասաց Արծրուն Հովհաննիսյանը: