«Եվրատեսիլ» երգի մրցույթի մասնակից Եսայի Ալթունյանը Մարտակերտից փորձում է միջազգային հանրությանն իրազեկել ադրբեջանական հրետակոծությունների մասին: Երգիչը ֆեյսբուքյան իր պաշտոնական էջում տեսանյութ է հրապարակել, որում երկու լեզվով՝ հայերենով և ֆրանսերենով, պատմում է, թե ինչ է ադրբեջանական հրետակոծությունն արել Մարտակերտում:
«Ապրիլի 27-ին Մարտակերտն Ադրբեջանի հրետակոծության տակ էր: Մենք բոլորս պետք է իմանանք այդ մասին և աջակցենք նրանց: Հրադադարը չի պահպանվում: Ադրբեջանը շարունակում է ամեն գիշեր հրետակոծել իմ ժողովրդին: Երեկ գիշեր հրետակոծվել է այս երաժշտական դպրոցը: Բարեբախտաբար, այստեղ երեխաներ չեն եղել»,- նշել է երգիչն ու ցույց տվել արկերի բազում հարվածներով, կոտրված ապակիներով ու քանդված շենքը: