Նորվեգիայի Ստավանգեր քաղաքում ընթացող «Norwey Chess» գերմրցաշարի 8-րդ տուրում Հայաստանի շախմատի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը սպիտակ խաղաքարերով առավելության հասավ աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենի նկատմամբ: Այժմ Արոնյանն ու Կարլսենը 5-ական միավորով մրցաշարային աղյուսակի առաջատարներն են:

Արոնյան-Կարլսեն պարտիան ավարտվել է 31-րդ քայլում, երբ սևերով հանդես եկող աշխարհի չեմպիոնը խոնարհել է իր թագավորին: Ստավանգերի մրցաշարի վերջին՝ 9-րդ տուրից առաջ Արոնյանն իրական հնարավորություն ունի մրցաշարի հաղթող դառնալու: