Հալեպում տիրող իրավիճակն օր օրի ավելի է վատանում: Մայիսի 1-ի գիշերը և մայիսի 2-ին քաղաքի տարբեր շրջաններում անընդհատ հրթիռներ են ընկնում: Այս մասին հայտնում է Հալեպում գործող «Գանձասար» շաբաթաթերթի ֆեյսբուքյան էջը:

 

 

Հրթիռներն ընկնում են հայկական Սուլեյմանի, Վիլլաներ, Նոր Գյուղ, Թելեֆոն Հաուաի, Մունշիե, Ազիզիե հայկական թաղամասերում' առանց խնայելու խաղաղ բնակչությանն ու դպրոց հաճախող երեխաներին: Քաղաքն աղետալի վիճակում է հայտնվել: