ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ Սիրիայում անվտանգ գոտիների ստեղծումը գործնական առաջարկ չէ: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը' հղում կատարելով «Ռիա Նովոստի»-ին:

 

 

Նա նաև հույս է հայտնել, որ Ռուսաստանը կազդի սիրիական իշխանությունների վրա, որ վերջիններս պահպանեն հրադադարի ռեժիմը:

 

 

Ավելի վաղ Գերմանիայի կանցլեր Անգել Մերկելը կոչ է արել Սիրիայում' թուրքական սահմանին մոտ, ստեղծել անվտանգ գոտի, որտեղ փախստականները կկարողանան պատասպարվել: