Մոտ ժամանակներս պլանավորվում է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների մասնակցությամբ ԼՂ հիմնահարցի կապակցությամբ հանդիպում: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, «ՌԻԱ Նովոստիի» հետ հարցազրույցում այս մասին հայտնել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը:
«Պլանավորում ենք, որովհետև գործը նման բարձր ուշադրություն է պահանջում: Մոտակա շփումը, երևի թե, շուտով կհամաձայնեցնենք: Բնականաբար, համանախագահների և կողմերի մասնակցությամբ: Այս աշխատանքը նման կոլեկտիվ ֆորմատ է պահանջում»,- ասել է Լավրովը՝ պատասխանելով հարցին, թե նախատեսվո՞ւմ է արդյոք ԼՂ հիմնահարցի շուրջ հանդիպում մոտ ժամանակներս: