Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության արտահերթ համագումար կանցկացվի, հայտնում է NTV հեռուստաալիքը:
Համագումարի ընթացքում որոշվելու է Դավութօղլուի «ճակատագիրը»:
Վերջին օրերին լրատվամիջոցները պարբերաբար խոսում են Էրդողան-Դավութօղլու լարված հարաբերությունների մասին՝ նշելով, որ նրանք տարաձայնություններ ունեն տարբեր կարևոր հարցերում:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ վարչապետ Դավութօղլուին կփոխարինի Էրդողանի փեսան: