Այսօր Հաղթանակի զբոսայգում ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը լրագրողների հետ զրույցում նախ շնորհավորեց բոլորին Եռատոնի կապակցությամբ: Նախարարը նշեց, որ այսօր իրավիճակը սահմանին համեմատաբար հանգիստ է, սակայն կրակոցներ եղել են. «Պաշտպանության բանակի ղեկավարության տեղեկատվությամբ՝ հակառակորդի խախտումներին տրվել են համարժեք պատասխաններ»:

 

Սեյրան Օհանյանն անդրադառնալով Հայաստանի կողմից Արցախի ճանաչման հարցին՝ ասաց. «Այսօր Հայաստանի Հանրապետությունը դիվանագիտական առումով իրականացնում է այն ողջ խնդիրը, որն ուղղված է ԼՂՀ-ն աստիճանաբար ճանաչելուն: Այդ դիվանագիտական աշխատանքը շատ նուրբ և հետևողական է: Ես կարծում եմ՝ մենք ճիշտ ճանապարհի վրա ենք»:

 

Մանրամասները՝ ԼՈՒՐԵՐ.com-ի տեսանյութում: