Թուրքիայի զինված ուժերում վերջին 22 տարիների ընթացքում կասկածելի հանգամանքներում մահացած 2220 զինծառողների 80 տոկոսը քրդեր, ալևիներ և հայեր են:
Այս մասին «Օզգյուր գյունդեմ» թերթում գրում է Զինծառայողների կասկածելի մահերի և տուժածների իրավունքների խնդիրներով զբաղվող կազմակերպության փոխնախագահ Ռըզա Դողանը:
Նրա խոսքով' 2015 թվականի հուլիսից մինչ այժմ գրանցվել է զինվորի մահվան 8 դեպք, որոնք ենթադրաբար ինքնասպանություն են գործել:
Կազմակերպության փոխնախագահը հայտնել է, որ իր 20-ամյա որդին' Ույսալ Դողանը նույնպես մահացել է պարտադիր զինծառայություն անցնելու ժամանակ՝ Մուշում 2012 թվականին: Որդու մահվան հետ կապված ևս առաջ է քաշվել ինքնասպանության վարկածը, սակայն, ինքը համոզված է, որ որդուն սպանել են, քանի որ ենթադրյալ սպանության գործիքի վրա մահացածի մատնահետքեր չեն հայտնաբերվել:
Նա նշել է, որ թուրքական բանակում մահացած զինվորների ընտանիքները տարիներ շարունակ իրավական պայքար են մղում, որպեսզի բացահայտեն իրենց զավակների գիտակցաբար կամ կանխամտածված սպանված լինելու փաստերը:
Սակայն, նրա խոսքով' դատարանները գիտակցաբար կարճում են կասկածելի հանգամանքներում զինվորների մահվան դեպքերի հետ կապված հարուցված քրեական գործերը, իսկ իրական հանցագործները քողարկվում են:
Ռըզա Դողանը հայտարարել է, որ թուրքական զինված ուժերում զինվորների մահվան դեպքերի համար մեղավորը հենց Թուրքիա պետությունն է: