Թուրքիայի Դիարբեքիր քաղաքում Քրդական բանվորական կուսակցության (PKK) կողմից պայթուցիկով բեռնավորված ավտոմեքենայով ոստիկանության վրա իրականացված հարձակման հետևանքով 3 զոհ կա: Վիրավորվել է 45 մարդ, որոնցից 12-ը ոստիկաններ են: Նրանցից մեկի վիճակը ծանր է: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:

 

Պայթուցիկով բեռնավարված մեքենան պայթել է այն ժամանակ, երբ այդ տարածքով անցնելիս է եղել PKK-ի անդամներին բուժզննման տանող ոստիկանական ավտոմեքենան:

 

Դեպքի հետ կապված նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զանգահարել է Դիարբեքիրի նահանգապետին և տեղեկություններ ստացել հետագա զարգացումների վերաբերյալ:

 

Նահանգապետի հետ հեռախոսազրույց է ունեցել նաև վարչապետ Ահմեդ Դավութօղլուն, ով ավելի ուշ ահաբեկչության դեմ պայքարի հարցով հանդիպել է ներքին գործերի նախարար Էֆքան Ալայի և Ազգային հետախուզական ծառայության ղեկավար Հաքան Ֆիդանի հետ: