ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանն այսօր վերադարձել է կարճատև արձակուրդից: Այս մասին ԼՈւՐԵՐ.com-ին տեղեկացրել է ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության պետ Արսեն Բաբայանը:
Արսեն Բաբայանը մեզ հետ զրույցում ասաց նաև, որ Գալուստ Սահակյանի առողջական վիճակը լավ է, բուժումը շարունակվում է:
Իսկ թե վերջինս Ազգային ժողովի նիստերին կմասնակցի՞, Բաբայանն ասաց, որ Գալուստ Սահակյանի առողջական վիճակը թույլ է տալիս նրան մասնակցելու նիստերին, իսկ մասնակցել-չմասնակցելը կախված է զբաղվածության աստիճանից: