«Արցախի Հանրապետությունը ճանաչելու մասին» պատգամավորներ Զարուհի Փոստանջյանի և Հրանտ Բագրատյանի հեղինակած օրինագծին գլխադասային հանձնաժողովը դրական եզրակացություն չի ներկայացրել:

 

Եղել է 1 կողմ, 1 դեմ, հանձնաժողովի մնացած 6 անդամները չեն մասնակցել քվեարկությանը։ Դեմ քվեարկեց ՀՀԿ պատգամավոր Համլետ Հարությունյանը և կողմ՝ Թևան Պողոսյանը: