Վրաստանը հանդես Է գալիս Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման օգտին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մայիսի 15-ին Գաբալայում (Ադրբեջան) հայտարարել Է Վրաստանի պաշտպանության նախարար Թինաթին Խիդաշելին:
Ադրբեջանի, Թուրքիայի եւ Վրաստանի պաշտպանության նախարարների չորրորդ եռակողմ հանդիպումը տեղի Է ունեցել Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հրավերով:
«Վրաստանը հանդես Է գալիս Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման օգտին: Մենք հանդես ենք գալիս տարածաշրջանի խաղաղության, հանգստության եւ երկարաժամկետ զարգացման օգտին»,-ասել Է Խիդաշելին՝ ելույթ ունենալով հանդիպման արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսում, հաղորդել Է Sputnik-ը: